Եվրոպա

Ռումինիայի նախագահն ընդհատել է այցը Հայաստան՝ վարչապետի նկատմամբ անվստահության քվեի պատճառով

1 րոպեի ընթերցում

Ռումինիայի նախագահն ընդհատել է այցը Հայաստան՝ վարչապետի նկատմամբ անվստահության քվեի պատճառով

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը վաղաժամ հեռացել է Հայաստանից այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանն անվստահության քվե է հայտնել վարչապետ Իլիե Բոլոժանի կառավարությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։

Հաղորդվում է, որ տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով՝ 19:00-ին) Դանը հանդես կգա հայտարարությամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նախագահ Դանը նշել է, որ ծայրահեղ աջ Հանուն ռումինացիների միավորման դաշինքը ապագա կառավարության ձևավորման գործում դերակատարում չի ունենա, և վստահեցրել է, որ Ռումինիան կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունը։

Մայիսի 5-ին ավելի վաղ Ռումինիայի խորհրդարանն անվստահություն էր հայտնել Բոլոժանի կառավարությանը։ Այս նախաձեռնության օգտին քվեարկել է 281 պատգամավոր, դեմ՝ 4։

Նիկուշոր Դանը Հայաստանում մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում