Սերդար Քըլըչը հսկայական ձեռքբերումներ է տեսնում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում

3 րոպեի ընթերցում

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հսկայական ձեռքբերումներ է տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քըլըչն այդ մասին ասել է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։

Քըլըչն ընդգծել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջին հերթին ոչ թե հարաբերությունների կարգավորման, այլ կողմերի միջև վստահության ձևավորման, ամրապնդման գործընթաց է։

«Մենք փորձում ենք անել բոլոր քայլերը, որ կարգավորվեն հարաբերությունները մեր երկրների միջև։ Բայց չենք կարող Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն առանձնացնել ընդհանուր կապակցվածությունից։ Եվ չենք կարող կապակցվածությունը սահմանափակել միայն տրանսպորտով, հաղորդուղիներով, երկաթուղային ճանապարհներով։ Շատ այլ կարևոր ոլորտներ կան, որտեղ պետք է ջանքեր ներդնենք։ Ինտերնետային կապուղիները, տրանսպորտային կապուղիները, օդային ուղիները շատ կարևոր են։ Մենք պետք է ավելի լայն մոտեցում ունենանք կապակցվածությանը՝ հաստատելու խաղաղություն և կայունություն այս տարածաշրջանում»,- ասել է Քըլըչը։

Նա նաև հայտարարել է, որ ցանկացած վայրում հարաբերություններն ընդլայնելու, զարգացնելու, երկարաժամկետ ու տևական խաղաղություն ստեղծելու գաղափարներն առաջին հերթին պետք է բխեն տվյալ տարածաշրջանից, այսինքն՝ այդ տարածաշրջանի ժողովուրդները պետք է լինեն այդ գաղափարների տերը։

Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել 2022 թվականից՝ փոխադարձաբար այդ գործընթացում նշանակելով ներկայացուցիչների։ Հայկական կողմի ներկայացուցիչը ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ թուրքական կողմի ներկայացուցիչը՝ դեսպան Սերդար Քըլըչը։ Այս ընթացքում կողմերը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել, որոնց մի մասը կյանքի են կոչվել, սակայն հիմնական պայմանավորվածությունը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ շարունակում է չիրագործված մնալ (խմբ. սահմանը 1993 թվականին միակողմանիորեն փակել է Թուրքիան)։ Հայաստանն ու Թուրքիան մայիսի 4-ին ստորագրեցին նաև Անիի կամրջի վերականգնման մասին համատեղ հուշագիր։ 

Հայերեն العربية English فارسی Русский 中文

Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու և հետագա համագործակցությունը ծավալելու հնարավորությունները

Երևանում մեկնարկել է ԱՊՀ վիճակագրական 4-րդ միջազգային ֆորումը

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

Հոկտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Ֆրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներ, տասնյակ վիրավորներ

Մեծ Բրիտանիայում հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվել բանտերի լեփ-լեցուն լինելու պատճառով

Սյունիքի մարզում կանցկացվի «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ը

Պարոնյանի անվան թատրոնն 85-րդ թատերաշրջանը մեկնարկել է բացօթյա համերգով

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից

Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում