Հայաստանը և ԵՄ-ն առաջընթաց են գրանցում վիզաների ազատականացման հարցում. ֆոն դեր Լայեն

1 րոպեի ընթերցում

The EU–Armenia Summit at the Presidential Palace of the Republic of Armenia. Yerevan, Armenia. May 5, 2026.

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Հայաստանը և Եվրամիությունն առաջընթաց են գրանցում վիզաների ազատականացման հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X-ում՝ գրառմանը կցելով Հայաստան-ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի տեսանյութը։

«Մենք առաջընթաց ենք գրանցում վիզաների ազատականացման հարցում։ Գիտեմ, որ դա մեծապես կարևոր է հայերի համար։ Դա նաև կարևոր է ԵՄ-ի համար, քանի որ այն մեր ժողովուրդներին ավելի է մոտեցնում իրար։ Վստահ եմ, որ մենք կհասնենք դրան», - նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։

ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել էր, որ Եվրամիությունը ցանկանում է Հայաստանը ներդրումների համար գրավիչ երկիր դարձնել։

Քաղաքականություն

ԵՄ-ն ցանկանում է Հայաստանը ներդրումների համար գրավիչ երկիր դարձնել. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Հայերեն العربية English Español فارسی Русский