Մերձավոր Արևելք

Եվրահանձնաժողովից հայտնել են, որ ԵՄ-ում նավթի և գազի ներմուծման ծախսերն աճել են 30 միլիարդ եվրոյով

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովից հայտնել են, որ ԵՄ-ում նավթի և գազի ներմուծման ծախսերն աճել են 30 միլիարդ եվրոյով

Նավթի և գազի ներմուծման Եվրամիության ծախսերն ավելի քան 30 միլիարդ եվրոյով աճել են Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

«Հանածո էներգապաշարների գնումների ԵՄ ծախսերը հակամարտության սկզբից ի վեր աճել են ավելի քան 30 միլիարդ եվրոյով», - ասել է նա։

Հանձնակատարն ընդգծել է Եվրահանձնաժողովի այն պնդումը, որ պետք է արագացվի ԵՄ-ի էներգետիկայի անցումն այլընտրանքային աղբյուրների:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում