Ավտոկայանատեղիների ստեղծումն ու հանրային տրանսպորտի զարգացումը Երևանի երթևեկության բեռնաթափման հիմնական ուղղություններն են

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ընթացքում հանձնարարել է մշակել քաղաք մտնող հիմնական ճանապարհների հարակից հատվածներում ավտոկայանատեղիների ստեղծման ծրագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաք մտնող ավտոմեքենաների հոսքը տարեցտարի աճում է, ինչը պահանջում է համակարգված լուծումներ՝ ինչպես կայանման, այնպես էլ երթևեկության կազմակերպման առումով։

«Քաղաք մտնող ճանապարհների հարակից հատվածներում պետք է նախատեսենք ավտոկայանատեղիներ և ստեղծենք անհրաժեշտ ենթակառուցվածք։ Հոսքը դեպի քաղաք ավելանում է, և մենք պետք է դա կառավարենք համակարգված ձևով», – նշել է Ավինյանը։

Նա շեշտել է, որ նախատեսվում է իրականացնել երթևեկության հոսքերի չափագրում, որի հիման վրա կպարզվեն անհրաժեշտ ավտոկայանատեղիների ծավալը և հանրային տրանսպորտի զարգացման պահանջները։

Քաղաքապետի խոսքով՝ նման կայանատեղիներ հնարավոր է ստեղծել նաև հիմնական մուտքային ուղղություններում, այդ թվում՝ Աշտարակից և Արտաշատից դեպի Երևան տանող ճանապարհներին, որտեղ քաղաքացիները կարող են իրենց ավտոմեքենան թողնելով՝ օգտվել հանրային տրանսպորտից։

«Մեր նպատակն է նվազեցնել քաղաքային ծանրաբեռնվածությունը՝ մարդկանց աստիճանաբար տեղափոխելով հանրային տրանսպորտ», – ասել է նա։

Այս համատեքստում նշվել է, որ շարունակվում են հանրային տրանսպորտի արդիականացման աշխատանքները․ նախատեսվում է ձեռք բերել 45 նոր տրոլեյբուս և 170 նոր ավտոբուս, ինչը պետք է բարձրացնի համակարգի արդյունավետությունն ու հասանելիությունը։

Ավինյանը հավելել է, որ հետագայում կարող են քննարկվել նաև որոշ սահմանափակումներ՝ ուղղված քաղաքում անձնական ավտոմեքենաների օգտագործման կարգավորմանը։

Նրա խոսքով՝ իրականացվող քայլերը միտված են Երևանի երթևեկության բեռնաթափմանը, հանրային տրանսպորտի զարգացմանը և քաղաքային միջավայրի բարելավմանը։

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով