Մշակույթ

«Կինոմոսկվա»-ի ամառային դահլիճը կվերակառուցվի

1 րոպեի ընթերցում

«Կինոմոսկվա»-ի ամառային դահլիճը կվերակառուցվի

Երևանի «Կինոմոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, որը երկար տարիներ փակ էր և անմխիթար վիճակում, վերակառուցվելու է իր նախնական տրամաբանությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այն քաղաքի ամենահետաքրքիր կառույցներից է եղել, որը քանդման վտանգի տակ էր։

Նիստի ընթացքում Երևանի քաղաքապետին զեկուցեցին նաև, որ առաջիկայում մայրաքաղաքի մի քանի փողոցներ ևս կզարդարվեն հայկական գորգի էսքիզներով։

Մայրաքաղաքի Աբովյան-Պուշկին փողոցում արդեն պատկերված է 1828 թվականի հայկական գորգի էսքիզ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում