Մեքսիկան բողոք է հայտնել Իսրայելին նավագնացության ազատության խախտման համար

2 րոպեի ընթերցում

Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը վճռական բողոք է հայտնել Իսրայելի իշխանությունների կողմից բաց ծովում «Սումուդ գլոբալ նավատորմ» միջազգային մարդասիրական առաքելության նավերի կալանման պատճառով՝ այդ գործողությունները համարելով նավագնացության ազատության սկզբունքի խախտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

«Մեքսիկան վերահաստատում է իր խորը և վճռական անհամաձայնությունը նավատորմի կալանավորմանը՝ գործողություն, որը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների աղաղակող  խախտում է…. և որը չի կարող հանդուրժելի լինել ոչ մի  հանգամանքում», - նշվում է հաղորդագրության տեքստում:

Նախարարությունում տեղեկացրել են, որ կալանված նավերից մեկում գտնվող մեքսիկուհին բարեհաջող վերադարձել է հայրենիք՝ Հունաստանի և Թուրքիայի դիվանագետների օգնությամբ: Գերատեսչությունը շարունակում է կապ պահպանել առաքելության կազմում գտնվող Մեքսիկայի 7 քաղաքացու հետ, որոնց տեղափոխող նավերը չեն կալանվել։

Ապրիլի վերջին Իսրայելի ռազմածովային ուժերը Հունաստանի ափերի մերձակայքի միջազգային ջրերում կալանել են «Սումուդ գլոբալ նավատորմի» տասնյակ նավեր։ Ավելի քան 100 նավից բաղկացած լայնածավալ քաղաքացիական նախաձեռնությունն ուղևորվում էր դեպի Գազայի հատված՝ մարդասիրական օգնություն հասցնելու հայտարարված նպատակով։ Իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով ձերբակալվել են տասնյակ միջազգային ակտիվիստներ:

Հայերեն Русский

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը