Մենք երբեք չենք շեղվի այն ճանապարհից, որով շարժվում ենք. Մեցոլայի արձագանքը՝ Ալիևի մեղադրանքներին

2 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որով վերջինս Եվրախորհրդարանին քննադատել էր ու մեղադրել «հակաադրբեջանական բանաձևեր» ընդունելու մեջ։  

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթում նախ շնորհակալություն էր հայտնել Եվրահանձնաժողովին՝ վերջինիս դիրքորոշման համար Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ, սակայն հավելել էր, որ եվրոպական ոչ բոլոր կառույցներն են ցուցադրել նույն մոտեցումը, որոնցից մեկը, ըստ Ալիևի, Եվրախորհրդարանն է։ 

Ադրբեջանի նախագահն ասել էր, թե Եվրախորհրդարանը խաղաղությանը նպաստելու փոխարեն սաբոտաժով է զբաղված՝ հիշեցնելով, որ 2021 թվականի մայիսից մինչև 2026 թվականի ապրիլի 30-ը «Եվրախորհրդարանը 14 բանաձև է ընդունել, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին»։ Ալիևն անդրադարձել էր Եվրախորհրդարանի կողմից օրերս ընդունված բանաձևին, որով վերջինս աջակցություն էր հայտնում Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը։ Բանաձևում անդրադարձ կար նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքներին, մասնավորապես ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությանը, ինչպես նաև հայերի անվտանգ վերադարձին իրենց տներ։  Ալիևը հայտարարել էր, թե «Եվրախորհրդարանն այդ բանաձևով թիրախավորել է Ադրբեջանին՝ տարածելով զրպարտանք և սուտ»։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալիևի ելույթից հետո Եվրախորհրդարանի նախագահը ելույթի իրավունք է խնդրել ու արձագանքել Ալիևի հայտարարությանը։

«Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերն ընդունվում են մեծամասնության քվեարկությամբ և դրա արդյունքները, գուցե, անհարմարություններ են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի այն ճանապարհը, որով շարժվում ենք և կպաշտպանենք դիրքորոշումները, որոնք ընդունում ենք»,- ասել է Մեցոլան։

Հայերեն العربية English ქართული Русский 中文

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին