Նավրոցկին և Թրամփը քննարկել են Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայության հարցը

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայության հեռանկարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լեհաստանի նախագահի գրասենյակը:

«Այսօր երեկոյան՝ Մայիսի երեքի ազգային տոնի օրը (խմբ.` 1790 թվականի մայիսի 3-ի Սահմանադրության օրը Լեհաստանում), Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ…. Զրույցի կարևոր թեմաներն են դարձել այն հարցերը, որոնք կապված են Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայության հետ», - ասվում է X-ում Լեհաստանի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:

Մայիսի 2-ին Պենտագոնը կարգադրել է Գերմանիայից դուրս բերել 5000 ամերիկացի զինծառայողի: Հասարակայնության հետ կապերի հարցերով ԱՄՆ պատերազմի նախարարի օգնական Շոն Փարնելի խոսքով՝ սպասվում է, որ զորքերի դուրսբերումը կավարտվի առաջիկա 6-12 ամսվա ընթացքում:

Գերմանիայում տեղակայված է մոտավորապես 38 000 ամերիկացի զինծառայող: Դա Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի խոշորագույն զորակազմն է:

Լեհաստանում տեղակայված է ամերիկյան 10 000 զինծառայող։ Վարշավայում վերջին ժամանակներս բազմիցս ցանկություն են հայտնել մեծացնել ամերիկյան զորքերի ներկայությունը:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ