Միացյալ Նահանգներ

Բորիս Պիստորիուսը ԱՄՆ զորքերը Գերմանիայից դուրս բերելու որոշումը համարել է սպասելի

1 րոպեի ընթերցում

Բորիս Պիստորիուսը ԱՄՆ զորքերը Գերմանիայից դուրս բերելու որոշումը համարել է սպասելի

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորի դուրսբերման մասին հայտարարությունը կանխատեսելի էր։

«Ամերիկյան զորքերի ներկայությունը Եվրոպայում և հատկապես Գերմանիայում բխում է ինչպես մեր, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերից», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պիստորիուսն ասել է DPA լրատվական գործակալությանը։

Նա հստակեցրել է, որ այդ որոշումը անսպասելի չէր։

«Մենք սերտ համագործակցում ենք ամերիկացիների հետ Ռամշտայնում, Գրաֆենվյորում, Ֆրանկֆուրտում և այլուր՝ Եվրոպայում, Ուկրաինայում խաղաղության և անվտանգության, ինչպես նաև փոխադարձ զսպման համար», - նշել է Պիստորիուսն ու հավելել, որ ԱՄՆ-ն նաև այլ ռազմական գործառույթներ է իրականացնում Գերմանիայի իր բազաներում, որոնք կապված են, օրինակ, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում անվտանգության քաղաքականության շահերի հետ։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը հայտարարել էր, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հրամայել է Գերմանիայից դուրս բերել 5000 ամերիկացի զինծառայողի: Նա ասել է, որ զորքերի դուրսբերումը, ենթադրաբար, կավարտվի 6-12 ամսվա ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում