Մարզեր

Գյումրիում կսահմանափակվի երթևեկությունը՝ Ֆրանսիայի նախագահի այցով պայմանավորված

1 րոպեի ընթերցում

Գյումրիում կսահմանափակվի երթևեկությունը՝ Ֆրանսիայի նախագահի այցով պայմանավորված

Գյումրիում մայիսի 5-ին կայանալիք «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա» խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով պայմանավորված՝ նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գյումրիի համայնքապետարանից հայտնում են, որ մայիսի 2-ից արդեն իսկ մասնակիորեն փակ են լինելու Հաղթանակի պողոտայից մինչև Հասմիկ Կիրակոսյան (նախկինում՝ Սպանդարյան) փողոց տանող հատվածները։

Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ կլինեն դեպի Վարդանանց հրապարակ տանող բոլոր մուտքերը, ինչպես նաև հրապարակին հարող փողոցները։

Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը նվիրված այս միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է գտնվելու պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Միջազգային մակարդակի մշակութային այս իրադարձությունն անցկացվում է մայիսի 3–5-ը Երևանում կայանալիք եվրոպական երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում։

Կառավարության որոշմամբ՝ միջոցառման պատշաճ իրականացման համար տրամադրվել է 392 մլն 897 հազար դրամ։ Համերգային ծրագրում հայ և ֆրանսիացի անվանի արտիստները, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, կներկայացնեն երկու ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող թեմատիկ ստեղծագործություններ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում