Պենտագոնը հայտնել է Գերմանիայից մեկ տարվա ընթացքում 5 հազար զինծառայողի դուրս բերելու որոշման մասին
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Գերմանիայից դուրս կբերի 5000 ամերիկացի զինվորականի վեցից տասներկու ամսվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Պենտագոնի տարածած հայտարարության մեջ։
«Այս որոշումը կայացվել է Եվրոպայում Պաշտպանության նախարարության ուժերի դիրքորոշման մանրակրկիտ վերանայումից հետո՝ հաշվի առնելով ռազմական գործողությունների թատերաբեմի կարիքները և տեղում առկա պայմանները», - ասել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ուսումնասիրում է Գերմանիայում իր զորքերի ներկայությունը կրճատելու հնարավորությունը»։
«Որոշում կկայացվի շուտով», - գրել էր Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Կարդացեք հոդվածը` Русский