Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարությունը երիտասարդներին հրավիրում է Արարատ Միրզոյանի հետ քննարկման

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարությունը երիտասարդներին հրավիրում է Արարատ Միրզոյանի հետ քննարկման

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մայիսի 5-ին ժամը 19։00-ին երիտասարդներին հրավիրում է քննարկման ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկումը տեղի է ունենալու «Դվին» հյուրանոցային համալիրում։ 

«Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային ֆորումի շրջանակներում ծրագրված է «Զրույց ԱԳ նախարարի հետ» խորագրով քննարկում, որին մասնակցելու համար հրավիրվում են ՀՀ արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդները (18-35 տարեկան): 

Քննարկման հիմնական թեմաներն են լինելու ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, նրանց կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքները, մարտահրավերներն ու հնարավորությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները:

Քննարկումը կանցկացվի հարցուպատասխանի ձևաչափով. պատրաստեք ձեզ հետաքրքրող հարցերը»,– նշված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։ 

Մասնակցության համար պետք է հայտ ներկայացնել հետևյալ հղումով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում