Աշխարհ

Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին

Իսրայելցի զինվորականները վերջին շաբաթների ընթացքում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 200 մարտիկների են ոչնչացրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջուբայլ քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մարտերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։

«Գործողությունների ընթացքում զորքերը շարքից հանել են ավելի քան 900 ահաբեկչական ենթակառուցվածքային օբյեկտներ, հայտնաբերել են հարյուրավոր միավոր զենք և մերձամարտում ու օդային հարվածների միջոցով վերացրել են ավելի քան 200 ահաբեկիչների»,- նշված է բանակի տարածած հաղորդագրությունում։

Իսրայելի և Լիբանանի սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս քաղաքը 1985-2000 թվականներին գտնվում էր իսրայելցի զինվորականների վերահսկողության ներքո։ 2006 թվականին՝ Լիբանանյան երկրորդ պատերազմի («Հուլիսյան պատերազմ») ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակին չէր հաջողվել գրավել քաղաքը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում