Իրան

Իրանի դեսպանը բազմազան ու խորն է որակել Ռուսաստանի հետ հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

Իրանի դեսպանը բազմազան ու խորն է որակել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Ռուսաստանը և Իրանը համագործակցում են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում. Մոսկվայի ու Թեհրանի միջև շփումները ներկայում բնական և կանխատեսելի են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Իտալիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Սաբուրին։

«Մեր երկրներն ունեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության դրական փորձ, և մեր ներկայիս հարաբերությունները բազմազան են, խորը և բազմակողմանի։ Երկու երկրների պաշտոնյաների միջև հանդիպումները բնական երևույթ են և չեն սահմանափակվում միայն ներկայիս ժամանակահատվածով։ Հաշվի առնելով Մոսկվայի և Թեհրանի  միջև տարբեր հարցերի շուրջ խորհրդակցությունները, այդ թվում՝ վերջին իրադարձությունների և միջուկային բանակցությունների շուրջ, լիովին կանխատեսելի են», - ասել է դիվանագետը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպել էր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ռուսաստանի առաջնորդը նշել էր, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատելու համար։

Իսլամական Հանրապետության արտգործնախարարն էլ հավելել էր, որ Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում