Մարկո Ռուբիոն և Վան Ին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հեռախոսազրույց են անցկացրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությանը։

«Երկու կողմերը կարծիքներ են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և այլ հարցերի վերաբերյալ»,-հայտնում է ռուսական լրատվամիջոցը։

 

 

Հայերեն Русский