Միացյալ Նահանգներ

ԱՄՆ նախագահը Գերմանիայի կանցլերին խորհուրդ է տվել կենտրոնանալ ներքին խնդիրների լուծմանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահը Գերմանիայի կանցլերին խորհուրդ է տվել կենտրոնանալ ներքին խնդիրների լուծմանը

Դոնալդ Թրամփը Ֆրիդրիխ Մերցին խորհուրդ է տվել կենտրոնանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության, ինչպես նաև Գերմանիայի ներքին խնդիրների կարգավորմանը, այլ ոչ թե ուրիշներին խանգարել լուծելու Իրանի միջուկային խնդիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահն ապրիլի 30-ին գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Գերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին հասցնելուն (առայժմ նա միանգամայն անարդյունավետ է) և իր կարիքավոր երկրի վերականգնմանը, հատկապես՝ ներգաղթի և էներգետիկայի ոլորտներում»,- գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն առաջարկել է, որ Մերցին արժե զերծ մնալ Իրանի միջուկային սպառնալիքից ազատվելու ջանքեր գործադրողներին խանգարելուց։

Ավելի վաղ Մերցն անարդյունավետ էր որակել ԱՄՆ ներկայիս բանակցային մարտավարությունը, համարելով, որ այն հաջողություն չի ապահովում Իրանի հետ շփումներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում