Կալասը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները փակուղի են մտել

2 րոպեի ընթերցում

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել, իսկ Ռուսաստանը շահում է Հորմուզի նեղուցում իրավիճակի պատճառով առաջացած նավթի գնի աճից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Իհարկե, երբ մենք տեսնում ենք նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև հեռախոսազրույցները, միշտ կան հարցեր, որոնք անպատասխան են մնում՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը բացահայտորեն գովաբանում է Իրանի հերոսական պայքարն Ամերիկայի դեմ», - ասել է Կալասն Էստոնիայում սկանդինավյան և բալթյան երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում լրագրողների հետ զրույցում:

Նա նշել է, որ Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրման և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի սահմանման միջոցով ԵՄ-ն հստակ ուղերձ է հղել, որ կապահովի Ուկրաինային անհրաժեշտ ամեն բանով, մինչև Մոսկվան հասկանա, որ «այս պատերազմը ոչ մի տեղ չի տանում»:

«Ուկրաինան մեզ համար ավելի կարևոր է, քան Ռուսաստանի համար», - նշել է դիվանագետը՝ հավելելով, որ Մոսկվան երկխոսության չի ձգտում:

Նա հավելել է, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը նույնպես փակուղի է մտել, և դրանից արագ ելք չկա, իսկ դրա բացասական հետևանքները զգացվում են ամբողջ աշխարհում: Կալասի խոսքով՝ Ռուսաստանն օգտվում է դրանից, քանի որ ավելի շատ եկամուտներ է ստանում նավթի բարձր գնի շնորհիվ:

Կալասը հիշեցրել է, որ ԵՄ արտգործնախարարներն արդեն համաձայնել են ընդլայնել Իրանի նկատմամբ սահմանափակումները՝ Հորմուզի նեղուցում նավագնացության սահմանափակման պատճառով:

«Հարկավոր է հասցեագրել Թեհրանի միջուկային և հրթիռային ծրագրերը, ինչպես նաև տարածաշրջանում և դրանից դուրս ահաբեկչական խմբավորումներին նրա աջակցությունը», - ասել է նա։

Էստոնիայի Սաարեմաա կղզում հանդիպման ընթացքում սկանդինավյան և բալթյան երկրների արտգործնախարարները քննարկում են տարածաշրջանային անվտանգության հետ կապված մարտահրավերները:

Հայերեն Русский

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին