Մերձավոր Արևելք

Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ

1 րոպեի ընթերցում

Լիտվան կմիանա ԱՄՆ-ի առաքելությանն՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը. նախագահ

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան աջակցություն է հայտնել այն բանին, որ իր երկիրը միանա Հորմուզի նեղուցում նավարկության ազատությանն ուղղված ԱՄՆ-ի առաքելությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Նա հայտնել է, որ առաջարկը կներկայացնի Լիտվայի պաշտպանության խորհրդին։

«Մենք ստացել ենք ԱՄՆ-ի առաջարկը՝ միանալու Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման կոալիցիային, և ես մտադիր եմ շուտով ներկայացնել այս առաջարկը Պետական ​​պաշտպանության խորհրդին»,- ասել է նախագահը Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսում։

«Մեզ անհրաժեշտ կլինի խորհրդարանի մանդատը», - հավելել է նա։

Գործակալության տեղեկացմամբ՝ Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում այլ երկրների վրա՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերականգնմանը նպաստելու համար, քանի որ նավթի գինը կտրուկ աճել է՝ հասնելով չորս տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակին համաշխարհային վառելիքի մատակարարման երկարաժամկետ խափանումների մտավախությունների ֆոնին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում