ՉԼ. «Ատլետիկո»-ն ու «Արսենալ»-ը ոչ-ոքի են ավարտել հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Ատլետիկո»-ն Մադրիդում ընդունել էր Լոնդոնի «Արսենալ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Առաջին խաղակեսի վերջին րոպեներին «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին հաջողվել է բացել խաղի հաշիվը։ Մրցավարի նշանակած 11 մետրանոց հարվածը հստակ է իրացրել հարձակվող Վիկտոր Դյոկերեշը։

Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 56-րդ րոպեին, մրցավարը 11 մետրանոց հարված է նշանակել նաև «Արսենալ»-ի դարպասին, որը հստակ է իրացրել Խուլիան Ալվարեսը։

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից: 

Հայերեն