ԱՄՆ-ն դիտարկում է Գերմանիայում իր զինված ուժերի թվաքանակի կրճատման հարցը. Թրամփ

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Գերմանիայում ԱՄՆ ուժերի թվաքանակի կրճատման հարցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս հայտարարությունն արվել է Իրանի դեմ պատերազմի ընթացքում Գերմանիայի կանցլերի և ՆԱՏՕ-ի հետ ծագած լարվածության համատեքստում։

«Միացյալ Նահանգներն ուսումնասիրում և դիտարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի հնարավոր կրճատման հարցը։ Որոշումը կկայացվի առաջիկա կարճ ժամանակահատվածում», - գրել է Թրամփը Truth Social-ում։

Ամերիկյան CBS News-ը հիշեցնում է, որ ԱՄՆ զինված ուժերը Գերմանիայում մեծ ներկայություն ունեն Երկրորդ համաշխարհային պատերազմից և Սառը պատերազմից հետո։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցյալ տարվա դեկտեմբերի դրությամբ Գերմանիայի տարբեր բազաներում տեղակայվել է ավելի քան 36,000 ակտիվ զինծառայող, ինչպես նաև մոտ 1,500 պահեստազորային և 11,500 քաղաքացիական անձ։ Ամերիկյան զինուժի ներկայության առումով Գերմանիան զիջում է միայն Ճապոնիային։

Գերմանիայում նաև գտնվում են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և Աֆրիկայի հրամանատարության շտաբերը, իսկ Ռամշտայնի ավիաբազան ԱՄՆ գործողությունների հիմնական կենտրոնն է։

ԱՄՆ-Իրան պատերազմում եվրոպական երկրների չեզոքության պատճառով լարվել էին հարաբերությունները Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների հետ այն աստիճանի, որ Թրամփը սպառնացել է դուրս գալ դաշինքից՝ այն անվանելով «թղթե վագր»։ Սակայն 2023 թվականի օրենքը թույլ չի տալիս նախագահին դուրս բերել ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից առանց Կոնգրեսի հաստատման:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը