Միացյալ Նահանգներ

Ռուբիոն մեղադրել է Կուբային ԱՄՆ-ի հակառակորդ երկրների հետախուզական ծառայություններին տարածք տրամադրելու համար

2 րոպեի ընթերցում

Ռուբիոն մեղադրել է Կուբային ԱՄՆ-ի հակառակորդ երկրների հետախուզական ծառայություններին տարածք տրամադրելու համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեղադրել է Կուբայի իշխանություններին ԱՄՆ-ի հակառակորդ պետությունների հետախուզական ծառայություններին երկրի տարածքը տրամադրելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։

«Մենք թույլ չենք տա, որ օտարերկրյա զինվորականները կամ հետախուզությունը կամ անվտանգության ծառայություններն անպատիժ գործեն մեզնից 90 մղոն հեռավորության վրա», - ասել է նա։

Ռուբիոն որևէ երկիր չի առանձնացրել, սակայն ԶԼՄ-ները նշում են Կուբայի վաղեմի պատմական կապերը նախ ԽՍՀՄ-ի, ապա Ռուսաստանի հետ։ Վերջին տասնամյակներում Կուբան նաև ընդլայնում է Չինաստանի հետ համագործակցությունը տնտեսական ու տեխնոլոգիական ոլորտներում։

Մեկնաբանելով Կուբայում ստեղծված իրավիճակը՝ Ռուբիոն ասել է. «Այնտեղ բարելավումները կարող են լինել միայն լուրջ տնտեսական բարեփոխումների շնորհիվ, բայց ոչ ներկա իշխանությունների հետ, որոնք տնտեսապես գիտակ չեն»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 5-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է զբաղվել Կուբայի նկատմամբ գործողությունների հետագա ուղեգծի մշակմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո։ Նա նախկինում բազմիցս պնդել է, որ Կուբայի կառավարությունն ու տնտեսությունը մոտ են անկման այն բանից հետո, երբ ԱՄՆ ճնշման ներքո դադարել են Վենեսուելայից նավթի մատակարարումները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում