ԱՄՆ Սենատը մերժել է Կուբայում ռազմական ուժի կիրառումն արգելող բանաձևի քննարկումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատն արգելափակել է բանաձևի քննարկումը, որը պահանջում է ԱՄՆ վարչակազմին արգելել ռազմական ուժի կիրառումը Կուբայի դեմ` առանց օրենսդիր իշխանության թույլտվության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները փորձել են բանաձևը Սենատում քննարկման ներկայացնել արագացված ընթացակարգով, սակայն այդ նախաձեռնությունն արգելափակվել է: Նախաձեռնության օգտին է քվեարկել 47 սենատոր, դեմ՝ 51-ը։

Վերջին ամիսների ընթացքում դեմոկրատները բազմիցս Կոնգրես են ներկայացրել բանաձևեր վարչակազմի կողմից ռազմական ուժի կիրառման մասշտաբների սահմանափակման մասին։ Հանրապետականները, որոնք մեծամասնություն ունեն ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում, պաշտպանել են պետության ղեկավարին և արգելափակել  ընդդիմախոսների օրենսդրական նախաձեռնությունները։

Իրան

ԱՄՆ Սենատը 5-րդ անգամ մերժել է Իրանում պատերազմ վարելու Թրամփի լիազորությունների սահմանափակմանն ուղղված օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 5-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է զբաղվել Կուբայի նկատմամբ գործողությունների հետագա ուղեգծի մշակմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո։ Նա նախկինում բազմիցս պնդել է, որ Կուբայի կառավարությունն ու տնտեսությունը մոտ են անկման այն բանից հետո, երբ ԱՄՆ ճնշման ներքո դադարել են Վենեսուելայից նավթի մատակարարումները։

Հայերեն Русский

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը