Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ. ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիա»-ին

1 րոպեի ընթերցում

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Ֆրանսիական ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունել էր Մյունխենի «Բավարիա»-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերգոլառատ խաղում ՊՍԺ-ն 5-4 հաշվով հաղթանակ տոնեց։

Փարիզյան ակումբի կազմում աչքի ընկան Խվիչա Կվարացխելիան (դուբլ), Ժոաու Նևեշը, Ուսման Դեմբելեն (դուբլ): «Բավարիա»-ից գոլերը խփեցին Հարի Քեյնը, Մայքլ Օլիսեն, Դաո Ուպամեկանոն, Լուիս Դիասը:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի մյուս խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ կընդունի Լոնդոնի «Արսենալ»-ին։ Հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։

Հայերեն