Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ

2 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը քննադատել է «Հեզբոլլահ»-ի   հայտարարությունն այն մասին, որ Լիբանանը չպետք է ուղիղ բանակցություններ վարի Իսրայելի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Լիբանանի նախագահական գրասենյակից, այս մասին նախագահ Աունը հայտարարել է Լիբանանի հարավից ժամանած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

«Ոմանք քննադատում են մեզ բանակցությունների գնալու որոշման համար՝ պնդելով, որ ազգային համաձայնություն չկա։ Ես հարցնում եմ՝ երբ դուք պատերազմ սկսեցիք, նախ ապահովեցի՞ք ազգային համաձայնություն», - նշել է նախագահը։

Աունի խոսքով՝ Լիբանանի բանակցելու որոշումը «դավաճանություն» չէ։

«Դավաճանություն են կատարում նրանք, ովքեր իրենց երկիրը պատերազմի մեջ են ներքաշում օտար շահերին ծառայելու համար», - ընդգծել  է նա։

«Որքա՞ն ժամանակ հարավի ժողովուրդը կշարունակի վճարել մեր հողի վրա ուրիշների պատերազմների գինը, որոնցից վերջինները Գազային և Իրանին աջակցելու պատերազմներն էին։ Եթե պատերազմը Լիբանանի համար լիներ, մենք կաջակցեինք դրան, բայց երբ պատերազմի նպատակը այլոց շահերին ծառայելն է, ես լիովին մերժում եմ պատերազմը», - ասել է Աունը։

Նախագահը նաև նշել է, որ իր պարտականությունն է կրել որոշման պատասխանատվությունը և առաջնորդել երկիրը փրկության ճանապարհով։

Ավելի վաղ «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Կասեմը կոչ էր արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները և անցնել անուղղակի բանակցությունների: Կասեմը նշել էր հինգ պայման, որոնք պետք է կատարվեն ուղիղ բանակցությունների մեկնարկից առաջ։

Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները

Հայերեն Русский

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք