Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները

2 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները

«Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Նայիմ Կասեմը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները և անցնել անուղղակի բանակցությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։

«Մենք կտրականապես մերժում ենք ուղիղ բանակցությունները, և իշխանության ղեկավարները պետք է իմանան, որ իրենց գործողությունները ո՛չ Լիբանանին, ո՛չ էլ իրենց օգուտ չեն բերի», - հայտարարել է նա։

Կասեմը նշել է հինգ պայման, որոնք պետք է կատարվեն ուղիղ բանակցությունների մեկնարկից առաջ։

«Ցամաքում, ծովում և օդում ագրեսիայի դադարեցում, Իսրայելի դուրսբերում օկուպացված տարածքներից, բանտարկյալների ազատ արձակում, տեղահանվածների վերադարձ իրենց գյուղեր և քաղաքներ և վերակառուցում», - ասել է նա։

Նա Լիբանանի իշխանություններին մեղադրել է անհիմն զիջումների համար։

«Թշնամին փակուղի է մտել: Այս դիմադրությունը շարունակական է, ուժեղ և անպարտելի», - նշել է նա՝ հավելելով, որ շարժումը չի հրաժարվի իր զենքերից և պաշտպանությունից։

Գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ Լիբանանի կառավարությունը պետք է վերադառնա ազգային երկխոսության և չեղյալ հայտարարի Իսրայելի ագրեսիային դեմ հանդես եկող «Հեզբոլլահ» կազմակերպության զինված թևի գործունեության նկատմամբ իր արգելքը։

Մարտի 2-ին Լիբանանի կառավարությունն ամբողջ երկրում արգելք է դրել «Հեզբոլլահ»-ի զինված գործունեության վրա։ Վարչապետ Նավաֆ Սալամը պահանջել է, որ շիական կազմակերպությունն իր զենքը հանձնի Լիբանանի բանակին և սահմանափակի իր գործունեությունը քաղաքական ոլորտով՝ սահմանադրական նորմերի շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում