Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և Չեխիայի վարչապետի հանդիպումը

3 րոպեի ընթերցում

Բաքվում ապրիլի 27-ին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  և Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հանդիպումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ադրբեջանա-չեխական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով համագործակցության ընդլայնման լայն հնարավորությունները քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արդյունաբերության, տրանսպորտի և այլ ուղղություններով համագործակցության խորացման հարցերին։

Զրուցակիցները կարևորել են փոխայցերի ակտիվացումը՝ նշելով, որ բարձր մակարդակի շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Հանդիպման ավարտին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Չեխիան ունեն համագործակցության ընդլայնման մեծ ներուժ՝ հատկապես էներգետիկայի և տնտեսական ոլորտներում։

Նա ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով, և կողմերը շահագրգռված են դրանք նոր մակարդակի բարձրացնելու հարցում։

Իր հերթին, Բաբիշը կարևորել է Ադրբեջանի հետ գործընկերությունը՝ ընդգծելով էներգետիկ համագործակցության նշանակությունը եվրոպական երկրների համար։

Կողմերը վերահաստատել են փոխադարձ այցերի կազմակերպման պատրաստակամությունը, ինչը ևս դիտարկվում է որպես հարաբերությունների խորացման կարևոր գործոն։

Կողմերը նաև ընդգծել են, որ երկխոսությունը շարունակվելու է տարբեր մակարդակներում՝ նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը փոխշահավետ ուղղություններով։ 

Ադրբեջանի նախագահը նաև հայտնել է, որ Ադրբեջանը Չեխիայից մեծ քանակությամբ ռազմական նշանակության ապրանքներ է գնում, բանակցություններ են ընթանում համատեղ արտադրության հետ կապված կոնկրետ նախագծերի շուրջ:

Բացի այդ, Ալիևի խոսքով, Չեխիա արտահանվող ադրբեջանական նավթը կարևոր տեղ է զբաղեցնում այդ երկրի էներգետիկ հաշվեկշռում: Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը գազ է արտահանում 16 երկիր, որոնցից տասը Եվրամիության անդամներ են:

Բաբիշն էլ հավելել է, որ Ադրբեջանը Չեխիայի ռազմավարական գործընկերն է: Նա նշել է, որ ուրախ կլիներ գազի մատակարարման շուրջ երկարաժամկետ պայմանագիր կնքել Բաքվի հետ:

Այցից առաջ Բաբիշը հայտարարել էր, որ որ Չեխիային անհրաժեշտ են ուժեղ և կայուն գործընկերներ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների շարքում:

Նախատեսվում են այցեր նաև Ղազախստան և Ուզբեկստան: Բանակցությունների առանցքում են այդ երկրներից Չեխիա նավթի և գազի մատակարարման հարցերը:

2026 թվականին Ադրբեջանը դարձել է Չեխիա նավթի խոշորագույն մատակարարը, որին բաժին է ընկել ներմուծման 42 տոկոսը:

Հայերեն Español فارسی ქართული

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր