Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Ֆիլիպիններին թույլատրել է մինչև մայիսի 16-ը նավթ գնել Ռուսաստանից

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ֆիլիպիններին թույլատրել է մինչև մայիսի 16-ը նավթ գնել Ռուսաստանից

ԱՄՆ-ն բավարարել է Ֆիլիպինների խնդրանքը՝ երկարաձգելու ռուսական նավթ և նավթամթերք գնելու թույլտվությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է երկրի էներգետիկայի վարչությունը։

Ֆիլիպինների էներգետիկայի փոխնախարար Ալեսանդրո Սալեսը հայտարարել է, որ թույլտվությունը գործում է ապրիլի 17-ից մինչև մայիսի 16-ը։

Իր հերթին Ֆիլիպինների էներգետիկայի նախարար Շերոն Գարինը հայտարարել է, որ երկիրն առաջվա պես 54 օրվա վառելիքի պաշար ունի։

Մարտին Միացյալ Նահանգները 30-օրյա արտոնություն էր տվել ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծման համար, որի ժամկետը լրացել էր ապրիլի 11-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում