Podcast.Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ծրագրերի նպատակը Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ակտուալ դարձնելն է․Սինանյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ավելի քան 6 տարիների գործունեությունն առանձնացել է Հայաստան-սփյուռք հարաբերությունների արդիականացմանը միտված ծրագրերի ու միջոցառումների իրականացմամբ։   

«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ներկայացնելով գրասենյակի 6.5 տարիների ընթացքում իրականացված ծրագրերն ու արդյունքները, նշեց, որ հայության համար այդ ժամանակահատվածն աչքի է ընկել առանձնահատուկ իրադարձություններով, որոնք իրենց ազդեցություն են ունեցել նաև գրասենյակի գործունեության վրա։ 

 

Սինանյանի խոսքով՝ գրասենյակի գործունեության առանցքում եղել է Հայաստան–սփյուռք հարաբերությունների արդիականացումը՝ հիմնված ավելի գործնական,  իրականության վրա, ինչպես նաև  Հայաստանի քաղաքական ու պետական համակարգը սփյուռքի համար առավել թափանցիկ դարձնելը։

Այդ նպատակով իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնցից է նաև «իԳործ»-ը։ Այն հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին մեկ տարի աշխատել Հայաստանի պետական համակարգում՝ ներդնելով իրենց փորձն ու գիտելիքը։ Ծրագրի նկատմամբ սփյուռքահայ մասնագետների մեծ հետաքրքրությամբ պայմանավորված՝  ի սկզբանե նախատեսված 20 տեղը հասցվեց շուրջ 50-ի։

Հատկանշական է, որ գրասենյակը «իԳործ»-ի գործարկման տարում երկու տասնյակ տեղի համար մոտ 900 դիմում է ստացել։

Սինանյանը ծրագրի արդյունքներից կարևորեց նաև այն, որ մասնակիցների շուրջ 70 տոկոսը մնացել է Հայաստանում՝ շարունակելով իրենց մասնագիտական գործունեությունն ինչպես մասնավոր հատվածում, այնպես էլ պետական համակարգում։

Մյուս գործող և պահանջված ծրագիրը «Քայլ դեպի տուն»-ն է, նախատեսված՝ 13-18 տարեկան սփյուռքահայ երեխաների համար, որոնք հնարավորություն են ունենում  երկշաբաթյա հայրենաճանաչողական այցելությամբ լինել Հայաստանում։

Այս ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը ևս մեծ է, և ինչպես տեղեկացրեց Սինանյանը, ընթացիկ տարում շուրջ 1500 հայտ է ներկայացվել՝ ընդամենը 600 տեղի համար։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հավաստմամբ՝ սփյուռքում արդեն ինքնավար գործող ցանցեր են ստեղծվել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շնորհիվ։

Ծրագրի շրջանակում սփյուռքահայ 18-35 տարեկան երիտասարդները Հայաստանում երկշաբաթյա կրթական և ճանաչողական ծրագրից հետո վերադառնում են իրենց համայնքներ և մեկ տարի շարունակ իրականացնում տարբեր նախաձեռնություններ։

Առաջին անգամ ստեղծվել է Սփյուռքի մարդկային ու մասնագիտական ներուժի միասնական էլեկտրոնային բազա, որը համակարգված համագործակցություն իրականացնելու հնարավորություն է։

Անդրադառնալով Հայաստան-սփյուռք հարաբերություններում սփյուռքի բազմաշերտ լինելու ազդեցությանը՝ Սինանյանը նշել է, որ տարբեր համայնքների միջև կան էական տարբերություններ, և չնայած այդ բազմազանությունը հաճախ բարդացնում է միասնական օրակարգ ձևավորելը, սակայն Հայաստանն ու հայկական ինքնությունը միավորող գործոններ են։

Խոսելով սփյուռքից ներդրումների մասին՝ Սինանյանը նշեց, որ 2018 թվականից հետո դրանց ծավալ զգալիորեն աճել է, ընդ որում, պայմանավորված ոչ միայն տնտեսական շահավետությամբ, այլ նաև հայրենասիրական մղումներով։

«Շատ ներդրողներ կարող էին նույն գումարը ներդնել այլ երկրներում և ավելի մեծ շահույթ ստանալ, սակայն ընտրում են Հայաստանը՝ գիտակցելով իրենց ներդրման նշանակությունը երկրի զարգացման համար»,-ասաց նա՝ նկատելով, որ դեռևս, այնուամենայնիվ, առկա են բյուրոկրատական և համակարգային խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել ներդրումային ակտիվությանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում և փոդքասթում

Հայերեն English

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

COP17-ում ներկայացվեց վիճակագրության դերը շրջակա միջավայրի պահպանության գործընթացում

Նիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններին

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում