Հայտնի է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ կրակած անձի ինքնությունը

2 րոպեի ընթերցում

Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ հյուրանոցում հնչած կրակոցներից հետո ձերբակալված տղամարդը իրավապահ մարմինների կողմից նույնականացվել է որպես Քոուլ Թոմաս Ալեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 31-ամյա կասկածյալը Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի շրջանի Տորանս քաղաքից է։

Ամերիկյան CBS-ի փոխանցմամբ՝ «Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցում անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվելուց հետո նա իրավապահ մարմիններին ասել է, որ մտադիր է եղել կրակ բացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների վրա։

NBC-ին տված հարցազրույցում ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է, որ կասկածյալի գործողությունների դրդապատճառները դեռևս քննվում են, սակայն նախնական տեղեկությունները ցույց են տալիս, որ նա թիրախում եղել են վարչակազմի պաշտոնյաները, «հավանաբար, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփը»։

Բլանշը նաև նշել է, որ քննիչները հետաքննում են տեղեկությունն այն մասին, որ կասկածյալը կարող էր զենքը հավաքել հենց հյուրանոցում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում հրապարակել է լուսանկար, որում պատկերված է գետնին ընկած կասկածյալը՝ ձեռքերը շղթայված մեջքի ետևում, իսկ նրա շուրջ կանգնած են Գաղտնի ծառայության աշխատակիցները։ Թրամփը Fox News-ին ասել է, որ կասկածյալը «մեծ ատելություն է ունեցել իր սրտում»՝ հավելելով, որ նրա ընտանիքը գիտեր, որ նա «դժվարություններ» ունի։ ԱՄՆ նախագահը ենթադրել է նաև, որ ձերբակալվածը «խիստ հակաքրիստոնյա» է։

Հետաքննությունը շարունակվում է՝ հարձակման դրդապատճառը պարզելու համար։

Հիշեցնենք, որ տղամարդու արձակած կրակոցից վիրավորվել էր գաղտնի ծառայության մեկ գործակալ, ով ողջ է մնացել իր զրահաբաճկոնի շնորհիվ։

Միացյալ Նահանգներ

Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր լրատվամիջոցների հետ

 

Հայերեն Русский

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը