Քաղաքացու օրվա առթիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը բանախոսությամբ հանդես է եկել Տավուշի մարզում

1 րոպեի ընթերցում

Արժեքները պահպանելը, պատասխանատվություն կրելն ու զարգացում ապահովելը բարդ  են, բայց նաև շատ կարևոր՝ հանրային գիտակցությունը ձևավորելու, կյանքի որակն ավելի լավը դարձնելու տեսանկյունից։ Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված «Մենք ենք մեր պետությունը» խորագրով բանախոսության ընթացքում այս մասին  նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանախոսություններ կազմակերպվել են ՀՀ շուրջ 100 բնակավայրում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի դահլիճում  հանդիպել է երիտասարդների հետ, պատասխանել նրանց հարցերին։

Նա ներկաներից հետաքրքրվել է՝ ինչ մասնագիտական կողմնորոշում ունեն, ինչ դերակատարում են ցանկանում ապագայում ունենալ պետականաշինության գործում։

«Ապրելով ու աշխատելով Հայաստանում՝ որպես մասնագետ, դուք արդեն իսկ նպաստում եք պետության զարգացմանը։ Պետությունն էլ ձեր ներդրած ռեսուրսներով կարող է համակարգային փոփոխություններ ներմուծել՝ ի շահ քաղաքացիների»,- ասել է նա։

Միջոցառման ընթացքում երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով։

Հայերեն

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված