Ալագյազում տեղի ունեցել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում տեղի է ունեցել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիմնարկեքի պաշտոնական արարողությունը մասնակցել են նաև աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը և աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը։

Ռոման Ամոյանն իր խոսքում ընդգծել է մարզադպրոցի կարևորությունը համայնքի համար։

«Մեր մարզը իրոք մարզադպրոցի կարիքն ուներ։ Մեր երեխաները դժվար էին գալիս քաղաք մարզումների։ Հուսով եմ, որ այս դահլիճը կառուցելուց հետո լավ կմարզվեն, մենք էլ անպայման հետևողական կլինենք»,- ասել է նա՝ հավելելով, որ մշտապես կապ են ունեցել գյուղի հետ և այժմ այդ կապը կուժեղանա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ մարզադպրոցի կառուցումը պետության կողմից գնահատանք է մարզիկների վաստակի նկատմամբ։

«Այս ամենը Հայաստանի Հանրապետության հարգանքի տուրքն է ձեր մարզական վաստակին և ծառայություններին»,-ասել է վարչապետը։

Նա նաև ընդգծել է, որ նախագիծը մի կողմից վերաբերում է մարզական կարիերան ավարտած Ռոման Ամոյանին, իսկ Մալխաս Ամոյանի դեպքում այն նաև նոր ակնկալիքների արտահայտություն է։

«Մենք ցանկանում ենք, որ հետագայում արձանագրվեն նաև աշխարհի և օլիմպիական չեմպիոնության նոր նվաճումներ»,-նշել է Փաշինյանը։

Նախատեսվում է, որ մարզադպրոցը կդառնա երեխաների և պատանիների ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի կարևոր կենտրոն։

Հողամասի մակերեսը կազմում է շուրջ 4000 քմ։ Շենքը կլինի երկհարկանի՝ կիսանկուղային հարկով։ Առաջին հարկում նախատեսվում է ըմբշամարտի երեք գորգով մարզադահլիճ՝ շուրջ 150 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղերով, ինչպես նաև լողավազան և շոգեբաղնիք։ Երկրորդ հարկում կգործի ուժային մարզաձևերի դահլիճ, իսկ նկուղային հարկում՝ խաղային գոտի՝ սեղանի թենիսի և այլ մարզաձևերի համար։

Շինարարության ավարտը նախատեսվում է 2027 թվականի աշնանը։

Հայերեն Français Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել