Մոնտեվիդեոն աջակցում է Հայաստանի հզորացմանը. Ուրուգվայի ԱԳ նախարարի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայի Արտաքին հարաբերությունների նախարար Մարիո Լուբետկինը հանդես է եկել ուղերձով՝ ռադիոյի և հեռուստատեսության միաժամանակյա հեռարձակմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով Մարիո Լուբետկինի ուղերձը։

Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ 1965 թվականին Ուրուգվայն առաջինն աշխարհում խախտեց լռությունը և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով, որ դեռևս տասնամյակներ առաջ Ուրուգվայը ոչ միայն բացել է իր սահմաններն ու ընդունել նրանց, ովքեր փախչում էին սարսափից, այլև բացել է իր իրավական և բարոյական գիտակցությունը:

«Ուրուգվայն ուշադրությամբ հետևում է այն գոյաբանական մարտահրավերներին, որոնց այսօր բախվում է Հայաստանի Հանրապետությունը՝ Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն փնտրելու իր ճանապարհին։ Մենք գիտակցում ենք, որ Ուրուգվայը կրում է կրկնակի պատասխանատվություն` շարունակելու իր պատմական հանձնառությունը որպես անցյալի ճշմարտության պաշտպան, և, միաժամանակ, հանդես գալու որպես կառուցողական գործընկեր Հայաստանի Հանրապետության ապագայի կերտման գործում: Ուրուգվայի արտաքին քաղաքականությունը ոչ միայն խրախուսում է մարդու իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը և ողջ հայ ժողովրդի անվտանգությունը, այդ թվում՝ տեղահանվածներինն ու ազատազրկվածներինը, այլև աջակցում է այն Հայաստանի հզորացմանը, որն աշխարհի և իր հարևանների հետ երկխոսում է իրավական և քաղաքական ինքնիշխանության դիրքերից»,-նշել է նախարար Լուբետկինը:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան