Աշխարհ

Եվրոպական խորհրդի ղեկավարը բարդ է անվանում Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությունը

1 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդի ղեկավարը բարդ է անվանում Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությունը

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության գործընթացը երկար և բարդ կլինի, ու դրա համար որևէ ժամկետ չի կարող սահմանվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին Կիպրոսում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

«Իրավիճակը բարդ է Ուկրաինայի համար, սակայն այդ երկիրն արդեն մեծ առաջընթաց է գրանցել։ Սա դեռևս երկար գործընթաց է, շատ բարդ, և մենք չենք կարող փորձել դրա համար արհեստական ​​ժամկետներ սահմանել՝ օրինակ՝ ամիսներ կամ 10 տարի», - մեկնաբանել է նա` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ժամկետ սահմանել Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցելու համար։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում