Մերձավոր Արևելք

Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

1 րոպեի ընթերցում

Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին նշել է X-ում գրառման մեջ։

«Ես ժամանել եմ Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպելու եմ թագաժառանգ Մուհամմադ բին Սալման աս-Սաուդի հետ։ Երեկ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ մենք ապահովեցինք մեր տոկունության ֆինանսական երաշխիքները։ Այսօր մենք առաջ ենք մղում Սաուդյան Արաբիայի հետ մեր համաձայնագրերն անվտանգության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում», - նշել է նա գրառման մեջ։

Զելենսկին ընդգծել է հարաբերությունների փոխադարձ ամրապնդման կարևորությունը։

«Կարևոր է, որ ամրապնդումը փոխադարձ լինի։ Ես գնահատում եմ մեր երկրների միջև առկա էական համագործակցությունը», - ընդգծել է Զելենսկին։

Զելենսկին վերջին անգամ Սաուդյան Արաբիա էր այցելել մարտի 26-ին։ Այցի շրջանակում Ուկրաինայի և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունները համաձայնագիր էին ստորագրել պաշտպանական համագործակցության վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում