Քաղաքականություն

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ապրիլի 23-ին Փարիզի իններորդ շրջանի քաղաքապետարանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ դեսպանությունը Ֆրանսիայում հայտնում է, որ միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը և Փարիզի իններորդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին։ 

Արարողությանը ներկա են եղել նաև իններորդ շրջանի քաղաքապետի տեղակալ Ալեքսի Գովցյանը, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայ համայնքային կառույցների, ինչպես նաև ֆրանսիական տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներ։

Արարողությանը հնչել են Հայաստանի, Եվրոպայի և Ֆրանսիայի օրհներգերը:

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իններորդ շրջանի քաղաքապետարանի շենքի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում