Ռազմական

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

1 րոպեի ընթերցում

Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության տարեկան ծրագրերը

Կիպրոսում տեղի են ունեցել Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։ 

Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին համագործակցության զարգացման ընթացքը։

Խորհրդակցությունների արդյունքում երեք երկրների միջազգային ռազմական համագործակցության համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ստորագրել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում