«Կամերային երաժշտության դպրոց» նախագիծն ընդլայնում է սահմանները. դասընթացներ կանցկացվեն նաև Կապանում

4 րոպեի ընթերցում

«Կամերային երաժշտության դպրոց» նախագիծը, որը երրորդ տարին անընդմեջ իրականացնում է «Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամը, ընդլայնում է սահմանները։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի գլխավոր նորամուծությունն այն է, որ նախագիծն առաջին անգամ մուտք է գործում Սյունիքի մարզ։

Ապրիլի 28-ից մայիսի 2-ը Կապանում կազմակերպվող դասընթացները նպատակ ունեն աջակցելու մարզային երաժշտական կրթության զարգացմանը և տեղի պատանի երաժիշտներին հաղորդակից դարձնելու անսամբլային արվեստի նրբություններին:

Մայիսի 2-ին կկայանա վարպետության դասերի եզրափակիչ գալա համերգը, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց հմտությունները: Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձել Կապանի Արվեստի պետական քոլեջի հետ համագործակցության շնորհիվ, որտեղ և տեղի կունենան վարպետության դասերը և գալա համերգը: Մասնակիցներից մեկ լավագույն երաժիշտ և մեկ անսամբլ հնարավորություն կստանան Երևանում պրոֆեսոր Կրասոտինայի հետ շարունակել իրենց վարպետության դասերը, որոնք ավանդաբար տեղի կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մայիսի 5-8-ը, իսկ գալա համերգը՝ մայիսի 9-ին: Բոլոր միջոցառումներն անվճար են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

Այս տարվա «Կամերային երաժշտության դպրոց»-ի շրջանակում ձևավորված անսամբլները միավորում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և վերջինիս Գյումրու մասնաճյուղի, Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի, Կապանի արվեստի պետական քոլեջի, ինչպես նաև Գրացի արվեստի համալսարանի (Ավստրիա) սաներին ու շրջանավարտներին: Ծրագիրն աչքի է ընկնում ինչպես գործիքների համադրությամբ, այնպես էլ ստեղծագործությունների բազմազանությամբ. անսամբլներում ընդգրկված են ֆլեյտա, կլարնետ, ջութակ, թավջութակ, կիթառ և դաշնամուր նվագող երաժիշտներ, որոնք կներկայացնեն Բեթհովենի, Բրամսի, Շումանի, Սեն-Սանսի, Պուլենկի, Դյուպլեսիի, Պիացոլայի, Գրանադոսի, ինչպես նաև Առնո Բաբաջանյանի և Գագիկ Հովունցի ստեղծագործությունները:

Կրթական բաղադրիչն էլ ավելի ամրապնդելու նպատակով հիմնադրամը հատուկ նվեր է պատրաստել Սյունիքի մանկավարժների համար։ Կապանի երաժշտական դպրոցների ուսուցիչներին կնվիրաբերվի պրոֆեսոր Իրինա Կրասոտինայի «Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկը, որը հիմնադրամի նախաձեռնությամբ 2025-ին թարգմանվել է հայերեն և  հրատարակվել:

«Մեր նպատակն է կայուն կրթամշակութային կամուրջներ ստեղծել Երևանի և մարզերի միջև։ Կապանում իրականացվող դասընթացները և մասնագիտական գրականության տրամադրումը հերթական քայլերն են ի նպաստ հայաստանյան երաժշտական ժառանգության և կատարողական արվեստի ավանդույթների պահպանման և զարգացման»,-նշում է հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ելենա Յակովլևան:

«Կամերային երաժշտության դպրոց»-ը հարթակ է, որտեղ երիտասարդ կատարողները հնարավորություն են ստանում կատարելագործել իրենց հմտությունները փորձառու մասնագետի ղեկավարությամբ՝ կենտրոնանալով անսամբլային նվագակցության և համատեղ ստեղծագործական աշխատանքի վրա։ Դասընթացները վարում է Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Իպոլիտով-Իվանովի անվան պետական ​​երաժշտական ​​մանկավարժական ինստիտուտի անսամբլի ամբիոնի վարիչ, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու Իրինա Կրասոտինան, որը Primavera Foundation of Armenia-ի  «Կամերային երաժշտություն» բաժնի  ղեկավարն է։

Հայերեն

Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը