Հայաստան

Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ

Հայաստանի տարածքում ապրիլի 23-ի ցերեկը, 24-28-ին՝ առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ 

Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերն՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։

Ապրիլի 25-ին և 28-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին`հարավարևմտյան`3-6 մ/վ։

Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ի ցերեկը՝ մինչև 18-22 մ/վ, ապրիլի 24-ին՝ մինչև 21-26 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ արագությամբ։

Երևանում ապրիլի 23-ին՝ կեսօրից հետո, 24-ին, 25-ի գիշերը, 26-28-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։

Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում