Սուրեն Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մարիամ Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն
1 րոպեի ընթերցում
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վրաստանի Ազգային հերոս Մարիամ (Մարո) Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար գործող վերականգնողական մասնագիտական ծառայության պայմաններին և գործունեությանը։