Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրեն
2 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ իր երկիրն ու Ղազախստանը պատրաստվում են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել, որը կսահմանի երկու երկրների կարողությունները հիմնական ոլորտներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։
Նշվում է, որ Վրաստանի նախագահը հանդիպել է իր Ղազախստանի գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ ապրիլի 22-ից 24-ը Աստանայում կայանալիք RES-2026 տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովի շրջանակներում։
«Մոտ ապագայում Ղազախստանն ու Վրաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որը կսահմանի երկու երկրների կարողությունները և փոխշահավետ գործընթացները բոլոր ոլորտներում», - ասել է Կավելաշվիլին։
Նա նաև նշել է, որ փաստաթուղթը ստորագրելու անհրաժեշտությունը ծագել է ավանդական բարեկամությունից, որը երկրներին կապում է առևտրի և տնտեսության տարբեր ոլորտներում։
Նրա խոսքով՝ Վրաստանի համար կարևոր է պահպանել շատ լավ հարաբերություններ Կենտրոնական Ասիայի գրեթե բոլոր երկրների հետ։
«Բացի էկոլոգիայից, դուք գիտեք, որ Միջին միջանցքի հարցը շատ գրավիչ է, հատկապես հաշվի առնելով, որ այն ավելի ու ավելի է ձեռք բերում իր գործառույթը։ Բոլորը գիտեն, որ այս գործընթացը անհնար է առանց Վրաստանի, և մենք բոլորս միաձայն համաձայն ենք դրա հետ։ Մեր երկիրն ունի շատ լավ հնարավորություններ»,-եզրափակել է Կավելաշվիլին։