Վաշինգտոնյան հռչակագիրը մեծացրել է մարտահրավերներին դիմակայելու Հայաստանի կարողությունները. Արմեն Գրիգորյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ 2025 թվականին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը մեծացրել է Հայաստանի կարողությունները՝ դիմակայելու մարտահրավերներին և բացասական ազդեցություններին, որոնք գալիս են ինչպես ուկրաինական, այնպես էլ մերձավորարևելյան հակամարտություններից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ է հայտնել Հունաստանում անցկացվող «Դելֆի տնտեսական ֆորում»-ի պանելային քննարկման ընթացքում՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես, Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրա ազդեցությանը Հայաստանի վրա։

«Մենք տեսնում էինք, որ պատերազմը մոտենում է (խմբ․՝ նկատի է առնվում ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմը)։ Մենք տեսնում ենք ոչ միայն այն ամենն, ինչ հանրային է, բայց նաև այն, ինչ ներառված է այլ զեկույցներում, որոնցում, չէի ասի՝ ակնհայտորեն, բայց իրադարձությունների ընթացքը տանում էր դեպի պատերազմ»,-շեշտել է Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը հավելել է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ պատերազմն ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում իր բացասական ազդեցությունն է ունենում Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա՝ Հայաստանն ակտիվորեն աշխատել է խաղաղության հաստատման ուղղությամբ։

Գրիգորյանը մատնանշել է, որ հենց այդ բացասական ազդեցությունները հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանը շարժվել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման և, ընդհանրապես, խաղաղության ուղղությամբ։

«Այդ ակտիվ աշխատանքի և խաղաղության ուղղությամբ շարժվելու շնորհիվ մենք ունեցանք Վաշինգտոնի խաղաղության հռչակագիրը, Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, ինչն իրական խաղաղություն բերեց մեր տարածաշրջան․ սա նաև մեծացրեց մեր կարողությունները՝ դիմակայելու մարտահրավերներին, որոնք գալիս են ուկրաինական ու մերձավորարևելյան հակամարտություններից և բացասական ազդեցություն են ունենում մեզ վրա»,-ասել է Գրիգորյանը։

Նա նաև շեշտել է, որ այժմ Հայաստանն, ինչպես ամբողջ աշխարհը զգում է Հորմուզի նեղուցի փակման ազդեցությունը, որը, Գրիգորյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը փորձում է նվազեցնել։

ԱԽ քարտուղարն այս համատեքստում նաև ընդգծել է, որ իրադրության վրա իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև տնտեսական փոխգործակցությունը, ինչի արդյունքում Ադրբեջանից Հայաստան է ներկրվում նավթամթերք։

«Սրա արդյունքում Հայաստանում նվազեցին վառելիքի արժեքները, սակայն Հորմուզի նեղուցի փակման հետևանքով դրանք բարձրացան, իսկ հիմա վառելիքի արժեքը հավասարվել է այն ցուցանիշին, որն, օրինակ, կար նախորդ տարվա հոկտեմբերին, այնպես որ, ազդեցությունը հնարավորինս նվազեցված է։ Այդուհանդերձ, Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը ևս ազդեցություն է կրում սրանից, ինչի հետևանքով ՀՀ կառավարությունը ստիպված էր սուբսիդավորել գյուղատնտեսներին»,-նշել է Արմեն Գրիգորյանը։ 

Հայերեն English Français Русский

Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը

Հայ դասական երաժշտությունն ունի շատ մեծ լսարան և ճանաչում. ասուլիսում ներկայացվեցին սիմֆոնիկ նվագախմբի գալիք ծրագրերը

Apicius Armenia-ն նոր մասնաշենքով ընդլայնում է միջազգային չափանիշներով հյուրընկալության կրթության հնարավորությունները

Wizz Air-ի առևտրային գծով գլխավոր տնօրեն Յան Մալինի ասուլիսը

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները

Դասական երաժշտության նոր դարաշրջան. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանը մեկնարկում է համաշխարհային պրեմիերայով

«Tour of Armenia»-ն կարող է դառնալ Հայաստանի սպորտային այցեքարտերից մեկը. Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ

ՀՀ-ի և ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարները քննարկել են տնտեսական համագործակցության լայն օրակարգ

ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների թեկնածուներ են առաջադրել