Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին։
Եվա Սունդքվիստը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Շվեդիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով երկկողմ համագործակցության խորացման և առկա կապերի առավել զարգացման կարևորությունը։
Ռուբեն Ռուբինյանն ու Եվա Սունդքվիստը կարևորել են նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնումն ու միջխորհրդարանական շփումների ակտիվացումը։
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և վերջին զարգացումներին։