Արվեստագետների համար Երևանում լույսի հետ աշխատելու համակարգային մոտեցմանը նվիրված աշխատարան կանցկացվի
1 րոպեի ընթերցում
Երևանում մայիսի 4-ից հունիսի 10-ը լուսանկարիչների, վիզուալ արվեստագետների և ստեղծագործական ոլորտի մասնագետների համար կանցկացվի աշխատարան` նվիրված լույսի հետ աշխատելու համակարգային մոտեցման ուսումնասիրմանը: Համադրող Աննա Կորտյուկովայի աշխատարանը, որը կազմակերպել է hosq հիմնադրամը, կրում է «Լույսը` որպես համակարգ» (Light as a System) խորագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասընթացը համադրում է տեսողական վերլուծությունը և 3D մոդելավորումը՝ մասնակիցներին հնարավորություն տալով հասկանալ լուսավորման կառուցվածքը և գիտակցաբար կիրառել այն իրենց ստեղծագործական և մասնագիտական աշխատանքում։
Դասընթացը կենտրոնացած է լուսավորման հետ աշխատանքի ընթացքում առաջացող պրակտիկ խնդիրների վրա։
Light as a System աշխատարանի ընթացքում մասնակիցները կսովորեն վերլուծել պատկերները, տարրերի բաժանել լուսավորման սխեմաները և կառուցել լույսը փուլ առ փուլ։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս հասկանալ լույսի տարբեր բաղադրիչների փոխազդեցությունը և զարգացնել դրանց վերահսկման հմտությունները։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է։