Ըմբիշ Մանվել Խաչատրյանը պարտվեց ԵԱ-ի բրոնզե մեդալի համար գոտեմարտում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնության 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարում Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի գոտեմարտում մրցեց բուլղարացի Ստեֆան Գրիգորովի հետ ու զիջեց 3:1 հաշվով:

Ավելի ուշ ոսկե մեդալի համար կմրցի Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

 

Հայերեն