Ալեն Սիմոնյանը մասնակցել է ՄԱԶԾ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» MAP 2.0 ծրագրի խորհրդի նիստին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով ՄԱԶԾ-ի՝ Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում ունեցած մեծ դերակատարությունը:
Քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ առաջնահերթություններ են սահմանվել ապագա քայլերի մասին: Նիստի ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է «Հավասար վերաբերմունքի եւ հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմնի» ստեղծման մասին կարգադրությունը: