ԿԳՄՍՆ-ն նախաձեռնում է ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների հայեցակարգային առաջարկների հավաքագրում

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների միասնական հայեցակարգերի հավաքագրում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նախաձեռնության նպատակն է ձևավորել համապետական ընդգրկում ունեցող բովանդակային և ժամանակակից ձևաչափերով ներկայացվող միջոցառումների համակարգ, որը կապահովի տոնակատարությունների ամբողջականություն, հասանելիություն և լայն հանրային ներգրավվածություն։

Ներկայացվող առաջարկները պետք է ներառեն՝

Բրենդինգ և վիզուալ ինքնություն.

  • միասնական գեղարվեստական և հաղորդակցական լուծումներ,
  • կիրառելիություն հանրապետության ամբողջ տարածքում, ներառյալ նաև մարզերում,
  • ադապտացվող ձևաչափեր (փողոցային, թվային, տպագիր):

Մեկշաբաթյա համապետական ծրագիր (սեպտեմբերի 15–21-ը).

  • միջոցառումների ցանց՝ իրականացվող Երևանում և մարզերում,
  • մշակութային, կրթական, մարզական համայնքային մասնակցային ձևաչափերով,
  • մարզերի ակտիվ ներգրավմամբ և ներկայացվածությամբ,
  • ներառական և բազմաշերտ ծրագրային մոտեցումներով։

Սեպտեմբերի 21-ի եզրափակիչ միջոցառում (Հանրապետության հրապարակ).

  • մեծամասշտաբ կենտրոնական միջոցառում Հանրապետության հրապարակում, համերգային ծրագիր,
  • ժամանակակից տեխնոլոգիական և/կամ թատերական շոու, հրավառություն կամ համարժեք այլ ձևաչափ։

Առաջարկները պետք է ներառեն՝ 

  • հայեցակարգային նկարագրություն,
  • ծրագրային կառուցվածք,
  • հիմնական գաղափարներ և ուղերձներ,
  • նախնական բյուջե,
  • իրականացնող թիմի մասին տեղեկատվություն,

Առաջարկներ կարող են ներկայացնել՝

  • մշակութային և ստեղծագործական կազմակերպությունները,
  • միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունները,
  • ստեղծագործական թիմերը և կոնսորցիումները:

Պարտադիր է, որ դիմորդները՝

  • ունենան հանրային կամ մշակութային խոշոր միջոցառումների իրականացման փորձ,
  • ունենան միջազգային համագործակցության փորձ կամ գործընկերներ,
  • ցուցաբերեն մուլտիդիսցիպլինար մոտեցում (կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, արվեստ, տեխնոլոգիա, հաղորդակցություն),
  • ներկայացնեն իրագործելի և իրատեսական բյուջետային հաշվարկ,
  • կարողանան ապահովել համապետական ընդգրկում և մարզերի ներգրավում:

Կարող են դիտարկվել նաև համատեղ (կոնսորցիումային) հայտեր, որոնք միավորում են տարբեր մասնագիտական կարողություններ։

Վերջնաժամկետ.

Նախարարությունն ակնկալում է ստանալ նորարար, համարձակ և համապետական ընդգրկում ապահովող առաջարկներ, որոնք կարտացոլեն Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի նշանակությունն ու ժամանակակից ընկալումը՝ Իրական Հայաստանի հայեցակարգի տրամաբանությամբ: 

Առաջարկների փաթեթն անհրաժեշտ է  ուղարկել Մշակույթի զարգացման հիմնադրամի էլեկտրոնային հասցեին՝ info@cultfoundation.am։

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետը  2026 թվականի մայիսի 15-ն է։

Շահագրգիռ կազմակերպությունները հայտերի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար սույն թվականի ապրիլի 28-ին կհրավիրվեն ԿԳՄՍ նախարարություն:  

Հավելյալ տեղեկատվության համար անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն, հեռ.՝ (+374 10) 599-699, (ներքին՝ 631, Լիլիա Նիկոյան):

Հայերեն

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված