Երևան

Երևանի ավագանին կքննարկի Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով կոչելու նախագիծ

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանին կքննարկի Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով կոչելու նախագիծ

Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգային հարցերի շրջանակում նախատեսվում է քննարկման ներկայացնել նաև Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու վերաբերյալ նախագիծ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու որոշման նախագիծը, որը ներկայացրել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը, հրապարակվել է Երևանի ավագանու ապրիլի 21-ին նախատեսվող նիստի օրակարգում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ հայոց պատմության մեջ ամենաերիտասարդ թագավորներից մեկը՝ Պապը, իր կարճաժամկետ գահակալության ընթացքում հասցրեց այնքան և այնպես գործել, որ այսօր արդեն նրա անունը դասվում է հայոց ամենանշանավորների շարքում։

Նախագծով առաջարկվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անվամբ՝ «Պապ թագավորի փողոց»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում