Իրան

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին. Պեսկով

Ռուսաստանը չի մասնակցում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին, բայց պատրաստ է աջակցություն ցուցաբերել խաղաղ կարգավորման հասնելու գործում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս պահին Ռուսաստանի Դաշնությունը միջնորդ չէ բանակցային գործընթացում։ Մենք, ինչպես դա բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներում, անպայմանորեն, պատրաստ ենք անհրաժեշտ ցանկացած օգնություն ցուցաբերել խաղաղ կարգավորման և համապատասխան համաձայնության հասնելու գործում», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում