Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին նախագահ Ռադևի գլխավորած կոալիցիան

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է նախկին նախագահ Ռումեն Ռադևի գլխավորած «Առաջադեմ Բուլղարիա» կոալիցիան է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բուլղարական BTA գործակալությունը, ձայների 96.41%-ի հաշվարկով «Առաջադեմ Բուլղարիան» ստացել է ձայների 44.69%-ը։ Ձայների նման տոկոսով Ռադևի գլխավորած ուժը չի կարողանա խորհրդարանում ունենալ բացարձակ մեծամասնություն։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի կենտրոնամետ-ժողովրդավարական GERB-SDS կոալիցիան երկրորդ տեղում է՝ 13.4%-ով։

«Շարունակել փոփոխությունը» կուսակցության և «Դեմոկրատական ​​Բուլղարիա» կոալիցիայի դաշինքը երրորդ տեղում է՝ 12․87%-ով։

Այս երեք ուժերից բացի, խորհրդարան են մտնում ևս երկու քաղաքական խմբավորումներ՝ հաղթահարելով 4%-ի շեմը։ «Իրավունքների և ազատությունների շարժումը» ունի ձայների 6.23%-ը, իսկ ծայրահեղ ազգայնական «Վերածնունդ» կուսակցությունը՝ 4.35%-ը։

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է հրապարակի ստացված ձայները և կուսակցությունների ու կոալիցիաների միջև տեղերի բաշխումը ընտրությունների օրվանից ոչ ուշ, քան չորս օր հետո, իսկ ընտրված պատգամավորների անունները՝ ընտրությունների օրվանից ոչ ուշ, քան յոթ օր հետո։

Սրանք Բուլղարիայում 2021 թվականից ի վեր անցկացված ութերորդ խորհրդարանական ընտրություններն էին։

Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ Ռումեն Ռադևը հայտնի է ռուսամետ դիրքորոշմամբ և նրա ղեկավարման ժամանակ երկիրը կսերտացնի հարաբերությունները Մոսկվայի հետ։

Հայերեն English

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին